05:58 , 2 մարտ, 2017
Operativ.am-ը գրում է․
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնն այսօր ձվով հարված է ստացել գլխին: Դա տեղի է ունեցել, երբ նա այցելել է Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդեսին:
Սոցցանցներում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա հանգիստ խոսում տղամարդու հետ, երբ հանկարծ նրա վրա ձու են նետում: Թիկնապահը տեղում ծածկում է Մաքրոնին և նրան հեռացնում այդ վայրից: