Ջոն Քերին որպես փորձագետ կաշխատի Քարնեգի հիմնադրամում


04:51 , 2 մարտ, 2017

Image result for john kerryԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին որպես փորձագետ կաշխատի վաշինգտոնյան Քարնեգի հիմնադրամում՝ հայտարարել է կազմակերպության նախագահ Ուիյամ Բերնսը։

«Ջոն Քերիի՝ խաղաղության հանդեպ հակվածությունը ողջ աշխարհում համապատասխանում է Քարնեգի հիմնադրամի առաքելությանը»,-հայտարարել է Բերնսը։ Նրա խոսքով՝ Քերիի փորձն անհրաժեշտ է ավելի, քան երբևէ։

Նշվում է, որ նախկին պետքարտուղարի աշխատանքը կապված կլինի հակամարտությունների լուծման և շրջակա միջավայրի ոլորտում միջազգային մարտահրավերների հետ։

Բերնսը ժամանակին եղել է Քերիի ենթակա աշխատող և զբաղեցրել նրա տեղակալի պաշտոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոն Քերին հաջորդ ուսումնական տարվանից կսկսի կրթական ծրագրով զբաղվել Յելի համալսարանում։