Օփրա Ուինֆրին ակնարկել է, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում


02:45 , 2 մարտ, 2017
Image result

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հեռուստաալիքներից մեկի եթերում ակնարկել է, որ ապագայում հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

«Ընդհանրապես ես երբեք այդ մասին չեմ մտածել, նույնիսկ նման հնարավորության մասին: Ես համարում եմ, որ կառավարման փորձ չունեմ, որ ես բավականաչափ գիտելիք չունեմ, իսկ հիմա ես կարծում եմ…»,- ասե է Ուինֆրին:

ԶԼՄ-ները որոշել են, որ նա պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու: Արժե հիշել, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Օփրային փոխնախագահի պաշտոնը: