5 պատճառ՝ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար


05:53 , 2 մարտ, 2017

Ներկայացնում ենք հոնքերի դաջվածք չանելու 5 պատճառ:

1. Դա հնաոճ տեսք ունի

Հիմա թրենդային է ամեն բնականը, բայց նույնիսկ վարպետորեն արված տատուն երբեք իսկական հոնքերի տեսք չի ունենա:

2. Դաջվածքը հնարավոր չէ լվանալ տանը

Հոնքերի դաջվածքը երկար ժամանակով է արվում (մի քանի ամսից մինչև մի քանի տարի), ու եթե այն անհաջող են արել, տուն գալ և պարզապես մաքրել հնարավոր չէ:

 

3. Դաջվածքը լազերով են վերացնում

Անհաջող դաջվածքի հեռացման միակ փորձված տարբերակը լազերն է՝ թանկարժեք և ցավոտ պրոցեդուրա:

4. Այն քեզ մեծի տեսք կտա

Բոլոր դիմահարդարները միաձայն պնդում են՝ հոնքերի դաջվածքը մեծացնում է:

5. Սխալի հավանականությունը չափազանց մեծ է

Սրահները որակյալ դաջվածքներ են խոստանում, բայց չեն ստանում անհրաժեշտ արդյունքը: Լինում է չափազանց մուգ պիգմենտ, անհավասարություն: