Բելառուսը պատրաստ է ցանկացած համագործակցության Վրաստանի հետ. Լուկաշենկո


23:06 , 1 մարտ, 2017
 Բելառուսը պատրաստ է ցանկացած համագործակցության Վրաստանի հետ. ԼուկաշենկոYerkir.am-ը գրում է.
 Բելառուսը և Վրաստանը երբեք ընկերություն չեն արել ինչ-որ մեկի դեմ և չեն պատրաստվում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցություններին, հայտնում է «ТАСС»-ը:
 «Մենք երբեք ընկերություն չենք արել ինչ-որ մեկի դեմ և չենք պտրաստվում, բայց ունենք մեր շահերը», - ասել է Լուշակենկոն՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախագահին այն դիրքորոշման համար, որ զբաղեցնում է վրացական կողմը միջազգային կազմակերպություններում, ԵՄ-ում՝ աջակցելով և պաշտպանելով Բելառուսի շահերը:

«Բելառուսը պատրաստ է ցանկացած համագործակցության Վրաստանի հետ», - ասել է Լուկաշենկոն:

Նա նաև նշել է, որ երկրները հնարավորություն ունեն փոխադարձ ապրանքաշրջանառությունը տարեկան հասցնել մինչև 200 միլիոն դոլարի: