20:00 , 1 մարտ, 2017Գերմանիայի Քյոլն քաղաքի մետրոյում Հիսուսի կերպարով տղամարդը փայտե խաչով ծակել է մետրոյի առաստաղը: Ուշագրավ միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի Last FilmStar ալիքում:
Տեսանյութում փայտե խաչ բռնած տղամարդը բարձրանում է մետրոյի շարժասանդուղքով, և այն պատահաբար խրվում է առաստաղի մեջ` ծակելով այն: Տղամարդուն հաջողվում է հանել խաչն ու հեռանալ շարժասանդուղքից:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Հիսուսը» մասնակցել է «Ֆասթնախտ» կոչվող դիմակահանդեսին, որն անցկացվում է Մեծ պահքից առաջ: