Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր


17:00 , 1 մարտ, 2017
A1plus.am-ը գրում է.
 Մարտի 1-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝  Շխլյար  բնակավայրի  մոտակայքում։
 Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության)  պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել  են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը  և նրա  դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա)  և Խրիստո Խրիստովը  (Բուլղարիա):
 Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեղիա),  ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։