Սիրիայում և Իրաքում մահապարտ ահաբեկիչների կողմից ամեն օր իրականացվել է 2,5 ահաբեկչական պայթյուն


16:02 , 1 մարտ, 2017
Image result for Իսլամական պետության2015 թ. դեկտեմբերից մինչև 2016 թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Իսլամական պետության լրատվական ռեսուրսներում ներկայացվել է 923 մահապարտ ահաբեկչության դեպք:
Այլ կերպ ասած՝ Սիրիայում և Իրաքում մահապարտ ահաբեկիչների կողմից ամեն օր իրականացվել է 2,5 ահաբեկչական պայթյուն:
Ինչն է հետաքրքիր, որ եթե 2000-ական թթ. ալ-Կաիդայի ահաբեկչությունների թիրախում հիմնականում քաղաքացիական օբյեկտներն էին, ապա Իսլամական պետության ահաբեկչական մարտավարության թիրախում հիմնականում ռազմական օբյեկտներն են: