Մխիթարյան, Իբրահիմովիչ թե՞ Պոգբա. "ՄՅՈւ"-ն ընտրում է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին


14:42 , 1 մարտ, 2017

Մխիթարյան, Իբրահիմովիչ թե՞ Պոգբա. Barometer.am-ը գրում է.

"Մանչեսթեր Յունայթեդի" թվիթերի պաշտոնական էջը հարցում է անցկացնում երկրպագուների շրջանում՝ որոշելու համար փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Լավագույնի կոչմանը հավակնում են Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան:

Փետրվարին Մխիթարյանը ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը 2 անգամ էլ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: