20:07 , 15 մարտ, 2013
Սալմա Հայեկը դարձել է «Got Milk?» ընկերության նոր աստղը: Դերասանուհին լիովին համաձայն է ընկերության` «սպիտակուցները երջանկության գրավականն են» կարգախոսի հետ:
Գովազդի պաստառին Սալմա Հայեկն է` վարդագույն հարմարավետ լոգարանային խալաթով և «կաթնային բեղիկներով», բայց անգամ այս տնային կերպարով դերասանուհին հրաշալի տեսք ունի: Նայելով Սալմայի անհոգ դեմքին` ցանկություն է առաջանում օրը սկսել մեկ բաժակ կաթով:


