Թրամփի ստեղծած նախադեպը լուրջ վախեցրել է արևմտյան քաղաքական իսթեբլիշմենթին


13:35 , 1 մարտ, 2017

Марин Ле ПенԹրամփի ստեղծած նախադեպը լուրջ վախեցրել է արևմտյան քաղաքական իսթեբլիշմենթին։ Հիմա նրանք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի թույլ չտան, որ Արևմտյան Եվրոպայի առանցքային տերություններում հանկարծ ու հանկարծ նոր «Թրամփներ» գան իշխանության։

Լե Պենը իրոք մեծ շանսեր ունի գալիք նախագահական ընտրություններում, ու նրա հաղթանակը իրական մղձավանջի կարող է վերածվել արևմտյան էլիտաների համար, քանի որ այդ պարագայում խիստ կմեծանա հավանականությունը, որ Ֆրանսիան կարող է կտրուկ շրջադարձ կատարել իր արտաքին քաղաքական կուրսում։ Ես անգամ չէի բացառի, որ հաղթելու դեպքում Լե Պենը կարող է գնալ Դը Գոլի ճանապարհով ու դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Էլ չխոսենք այն մասին, որ Լե Պենի ծրագրային դրույթները սկզբունքորեն հակասում են ԵՄ-ի որդեգրած մուլտիկուլտուրալիզմի ու ինտեգրացիայի սկզբունքներին։

Լե Պենը ազգային պետությունների ու սուվերեն շահի վերականգնման մոլի կողմնակից է, և կասկած չկա, որ, իշխանության անցնելով, նա է՛լ ավելի կթուլացնի ԵՄ-ն մոնոլիտ պահող կապերը, եթե չասեմ, որ կարող է պարզապես փլուզել այս դաշինքը։

Ժամանակին Դը Գոլի դեմն առնելու համար առաջին գունավոր հեղափոխությունն արեցին Եվրոպայում։ Հիմա ցանկանում են դեռ «բեղմնավորման փուլում» աբորտ անել Դը Գոլից հետո՝ սուվերեն ու ազգային շահով առաջնորդվող Ֆրանսիա ուզեցող նոր պոտենցիալ առաջնորդին, որովհետև դա ավելի հեշտ է ու ավելի էժան։ Եթե, իհարկե, կարողանան անել դա։

Կից նյութն՝ այստեղ