09:10 , 1 մարտ, 2017
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 250-300 գր
- խնձոր - 2-3 հատ
- ջուր - 2 բաժակ
- շաքարավազ - 1-2 ճ/գդ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Խնձորները կեղևազրկում և կտրատում ենք: Ջուրն ու շաքարավազը եռացնում ենք, խնձորները լցնում մեջը և 4-5 րոպե եռացնում:

- Խմորը գրտնակում ենք և 2 սմ հաստությամբ երկար շերտեր կտրում: Խնձորները շարում ենք:

- Զգուշությամբ վարդի նման փաթաթում ենք:

- Ահա այսպես է ստացվում:

- Տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:

- Վարդերը հովացնում ենք, վրան շաքարի փոշի ցանում և մատուցում:

Այս անգամ շերտավոր խմորով վարդեր պատրաստեցինք: