03:44 , 1 մարտ, 2017Operativ.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախկին մրցակցուհի Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, ըստ որի՝ նոր նախագահի քաղաքականությունը «վախ է սերմանում»: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Մտածում եմ՝ նա առհասարակ ոչ կոմպետենտ է... Նա շատ վատ աշխատեց»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ընտրությունների ժամանակ Քլինթոնի պարտությունը:
Քլինթոնը նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել բողոք արտահայտել՝ կաված ատելության հիմքով հանցագործությունների աճի հետ, և հայտնել է, որ նրա քաղաքականությունը «վախ և վրդովմունք է սերմանում»: