Ի՞նչն է համայնքապետի երիտասարդ քրոջն ինքնասպանության դրդել. նոր մանրամասներ


18:12 , 28 փետրվար, 2017
Armlur.am-ը գրում է.
 Երեկ Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 25-ամյա Նարե Նավասարդյանը: Նավասարդյան քույրերը Երևանի Դավիթաշեն թաղամասում երկուսով վարձով էին բնակվում: Դեպքի վայր ժամանած ArmLur.am-ի թղթակցին հարևանները հայտնեցին, որ երիտասարդ աղջկա կախված դին հայտնաբերել է կրտսեր քույրը, ով երևանյան բուհերից մեկում է սովորում: Ինչը կարող էր Նարեին նման քայլի դրդել, մեր զրուցակիցները դժվարացան ասել. «Խելոք, համեստ էրեխեք են: Չէինք էլ նկատում՝ ոնց էկան, ոնց գնացին: Ապշած ենք բոլորս: Երեկվանից ուշքի չենք գալիս. ինչ կատարվեց, չհասկացանք»,- մեզ հետ զրույցում ասացին հարևանները: Վերջիններս կարծում են՝ կատարվածը անձնական դրդապատճառներ ունի: Ըստ նրանց՝ սոցիալական, ընտանեկան կամ առողջական որևէ խնդիր 25-ամյա աղջիկը չուներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։