14:44 , 28 փետրվար, 2017Newmag.am-ը գրում է.
Ինչո՞ւ են կոտրվածքները լավանում նույնքան դանդաղ, որքան 100 տարի առաջ, ինչպե՞ս կարող են տիտանի խառնուրդն ու նանոտեխնոլոգիաները դա փոխել, ինչպե՞ս է ոսկորի բջիջն ընտրում իր ճակատագիրը և ինչո՞ւ նոր բժշկական միջոցները պետք է լինեն բոլոր հիվանդանոցներում:
Ռուս գիտնական, «Վերականգնվող վնասվածքաբանություն և օրթոպեդիա» գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Առնոլդ Պապկովը, հրատարակել է մենագրություն՝ բիոակտիվ շերտով ծածկված նոր իմպլանտների վերաբերյալ, որոնք արագացնում են ոսկորների կպչելու գործընթացը:
Ոսկորները կպչում են շնորհիվ կենդանի և ակտիվ բջիջների, որոնք դեռ վերջնական «իրենց ճակատագիրը չեն որոշել»՝ նախասաղմնային զարգացումից սկսած: Ինչպե՞ս են ոսկորների բջիջները հասնում այդ վիճակին: Սկզբում՝ բեղմնավորումից հետո եկող բջիջների տրոհման հաջորդ մի քանի փուլերում, մեր ապագա մարմնի ոչ մի բջիջ «չգիտի», թե ինչ ճանապարհ պետք է անցնի և արդյոք «բաց են նրա առաջ բոլոր ճանապարհները»:Քանի որ սաղմը զարգանում է, նույն պարզ և նման բջիջներից ձևավորվում է ավելի բարդ կառուցվածք՝ բաղկացած սաղմնային 3 շերտից՝ էնտոդերմայից, էկտոդերմայից և մեզոդերմայից, որոնք հետագայում հիմք են հանդիսանում մարդու օրգան համակարգերի ձևավորման համար:
Մեզոդերմայից ձևավորվում է մեզենխիման: Մեզենխիմայի բջիջներն արդեն տարբերվում են նախորդ փուլի բջիջներից, բայց ներսում իրար շատ նման են: Այս փուլում դեռ հայտնի չէ, թե նրանցից որոնք կընտրեն արյան բջիջների «մասնագիտությունը», որոնք կդառնան մկանների բջիջներ, իսկ որոնք՝ ոսկորների: Մեզենխիմայից առանձնանում է բջիջների խումբ, որը «դեռ չի ուզում» որոշում կայացնել և սահմանափակել իր ընտրությունը: Հետագայում օրգանիզմն անցնում է զարգացման ևս շատ փուլեր, որոնցում էլ բջիջները կողմնորոշվում են և ընտրում իրենց «վերջնական մասնագիտությունը»: Ցողունային բջիջները, ինչպես նաև մեզենխիմայի այդ «չկողմնորոշված» բջիջների խումբն օրգանիզմում մնում են սառած «հավերժական մանկության» վիճակում, որպեսզի հանկարծակի «կողմնորոշված» բջիջների մահվան դեպքում վերջապես անեն իրենց ընտրությունը և զբաղեցնեն նրանց տեղը: Սկզբում նման բջիջները կոչվում են օստեոգենային (բառացի-որսկորաստեղծ): Դրանք կարող են նպաստել ոսկրածուծի ձևավորմանը: Հետո դրանք նորից դիֆերենցվում են, և նորից դառնում են ոսկրաստեղծ: Կարող են արտադրել կոլագենային սպիտակուցներ, միջբջջային միկրոթելեր: կոտրվածքի ապաքինման գործընթացում գլխավոր դերակատարում են ունենում հենց այդ մեզենխիմայի օստեոգենային բջիջները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ