14:12 , 28 փետրվար, 2017
Panorama.am-ը գրում է.
«Մեր կողմից արդեն մշակվել են 15 այն հրատապ քայլերը, որոնք իրավանացվելու են անհապաղ, եթե «Ծառուկյան» դաշինքը ստանա բացարձակ իշխանություն և ինքնուրույն ձևավորի կառավարություն»,- լրագորղների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Միքայել Մելքումյանը։
Նա բացատրեց, որ դա չի նշանակում, թե միայն իրենք են կազմելու կառավարություն, լինելու են նաև դաշնակիցներ, բայց եթե դաշինքն ունենա ինքնուրույն կառավարություն կազմելու հնարավարություն, մի քանի ամսվա ընթացքում իրականացնելու են այդ անհապաղ քայլերը։
«Երբ քարոզարշավը սկսվի, մենք կներկայացնենք լիարժեք համապարփակ ծրագիրը, որոտեղ կտեսնեք բոլոր ոլորտների նկատմամբ մեր մոտեցումներն ու լուծումները։ Կարծում ենք՝ ֆունդամենտալ փոփոխություն է պետք»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով իրենց դաշինքի կարգախոսը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»։
Լրագրողները Մելքումյանից հետաքրքրքվեցին՝ թե քանի տոկոսի հույս ունեն, և եթե հույսերը արդարանան՝դուրս կգան հեընտրական զարգացումների՝ ցույցեր, միտնիգներ, ինչին նա պատասխանեց. «Ընդհանրապես քաղաքականության մեջ «եթե»-ներով չեն խոսում, մենք գնում ենք հաղթելու, մենք տեսնում ենք, որ «Ծառուկյան» դաշինքին այլընտրանք չկա, իհարկե հարգում ենք մեր բոլոր մրցակիցներին ու նրանց ծրագրերը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ