12:02 , 29 մարտ, 2012
Music: Foster The People – Pumped Up Kicks.
Դիմացս փռված ճանապարհ։ Քեզ ասված մնաս բարովը ամեն քայլի հետ դառնում է վերնաշապիկի խոնավ թեւք։
***
Սեղանին դրված պատմությունն իմ մասին չէ, այդ գրքի էջերը լրացնելու ես ոչինչ չունեմ։
***
Թեյի մակընթացությունից բաժակի մեջ գնում գալիս է լիմոնի շերտը։
***
Մատներս ամեն շարժումով գոռում են «կարոտ»։ Նրանք չգիտեն, որ ստեղնաշարը անվերջ կտկտոցից խլացել է վաղուց։
***
Իմ տխրությունը շատ կարճ է, լավ ճոխացնելու դեպքում ծնկներիս հազիվ է հասնում։