11:55 , 28 փետրվար, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Արարատի, Արմավիրի մարզերում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: