ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները


11:25 , 28 փետրվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած Է ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրության սրումից, ինչպես նաեւ հորդորում Է պահպանել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները:

Այդ մասին փետրվարի 27-ին լրագրողներին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել Է նա, նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա Էսկալացիայի կանխմանը»: 
Դյուժարիկի խոսքով՝ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը «հորդորում Է կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել հրադադարի վերաբերյալ համաձայնագրին, եւ անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված առարկայական բանակցությունները»: