Երկարատև դադարից հետո Լիլիթ Հովհաննիսյանը «պատահաբար» հրապարակել է ամուսնու լուսանկարը (Photo)


10:30 , 28 փետրվար, 2017

Տևական ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, թե Լիլիթ Հովհաննիսյանը բաժանվել է ամուսնուց: Լիլիթը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է լուրերը, քանի որ երգչուհին համարյա թե հարցազրույցներ չի տալիս: Ասեկոսեներ կան, որ Վահրամն այնքան է գիրացել, որ չի ցանկանում հանրությանը այդ տեսքով ներկայանալ: Բայց արի ու տես, որ երեկ երգչուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ հայելու միջից երևում է Վահրամը: Կարծում եմ՝ սա պատահական քայլ չէր: Ինչպես գիտենք, երգչուհին նախքան իր լուսանկարները տեղադրելը այն մի քանի անգամ խոշորացուցով նայում է, այնուհետ տեղադրում համացանցում: Երևի թե սրանով երգչուհին ցանկացել է վերջ դնել բոլոր այն խոսակցություններին, թե ինքը բաժանված է: