Այս կինը համացանցով տղամարդու հետ ծանոթացավ ու գնաց հյուրանոց՝ հանդիպման. տեսեք, թե ում տեսավ այնտեղ


02:20 , 28 փետրվար, 2017

Շատերը սիրում են պատմել, թե երբեմն որքան անհաջող կարող է լինել առաջին ժամադրությունը, սակայն քչերի համար դա կարող է շատ վատ ավարտ ունենալ, ինչպես եղավ Չինաստանի Մուլին քաղաքի 28-ամյա բնակչուհու համար:

Համացանցով ծանոթանալով մի տղամարդու հետ՝ նա չէր էլ կարող պատկերացնել, որ տղամարդը, ում քաղաքի հյուրանոցներից մեկում հրավիրել էր ժամադրության, իր սկեսրայրն է:

Մինչ աղջկա ամուսինն աշխատանքի էր գնում, Լիլի անունով կինը արկածներ էր որոնում: Պատկերացրեք՝ որքան մեծ է եղել կնոջ զարմանքը, երբ նա հյուրանոցի համարում տեսավ 57-ամյա Վան Պեյին՝ իր սկեսրայրին:

 

Բանն այն էր, որ ծանոթանալիս երկուսն էլ միմյանց ուղարկել են այլոց նկարներ: Վազելով աստիճաններից ներքև՝ նա հայտնվում է ուղիղ ամուսնու գրկում:

Պարզվում է՝ ամուսինը, տուն գալով, կարդում է նրանց նամակագրությունն ու գնում է կնոջ հետևից՝ հյուրանոց:

Կատաղությունից իրեն կորցրած ամուսինը նախ հարձակվում է կնոջ, ապա՝ հոր վրա: Վերջինս ծեծի հետևանքով հոսպիտալացվում է, իսկ կինը կորցնում է 2 ատամները: