Կարո Փայլանի կուսակցությունը դատի է տվել երկրի ՆԳ նախարարին


17:54 , 27 փետրվար, 2017
 Կարո Փայլանի կուսակցությունը դատի է տվել երկրի ՆԳ նախարարին Yerkir.am-ը գրում է.
 Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:
 Ըստ Demokarthaber-ի՝ Սոյլուին դատի տալու պատճառ է հանդիսացել ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ նրա վիրավորական հայտարարությունը: Կուսակցությունը դիմել է դատարան՝ նրան մեղադրելով Դեմիրթաշին վիրավորելու և ժողովրդի մեջ նրա նկատմամբ ոխ և ատելություն սերմանելու համար:

 Հիշեցնենք, որ կուսակցության ամանախագահներ Սելահաթթին Դմեիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղն ու  ԺԴԿ մի շարք պատգամավորներ մինչ օրս գտնվում են կալանքի տակ՝ մեղադրվելով ահաբեկչական կառույցների քարոզչություն անելու մեջ: