Հո ասելով չի՞...


13:40 , 15 մարտ, 2013

Ասում եք՝ տաղանդավոր ժողովո՞ւրդ ենք: 
Լա՜վ, եթե տաղանդավոր ենք, բա ինչի՞ ենք էսքան թշվառ վիճակում:
Ասում եք՝ հպարտ ժողովո՞ւրդ ենք:

Լավ, եթե հպարտ ենք, բա էսքան մեծաթիվ պնակալեզ սողունների բանակը որտեղի՞ց:
Ասում եք՝ աշխատասեր ժողովուրդ ենք:
Լա՜վ, բա փողոցներում թափած էսքան ծույլ ու անբանները որտեղի՞ց են:
Ասում եք... 
Հո ասելով չի՞...