12:21 , 27 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցանկանում է, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը ազատության մեջ լինի:
«Նման գործերը թե՛ կուսակցական առումով, թե՛ ընդհանրապես քննարկման առարկա չեն մեզ համար: Մենք էլ ենք ուզում, որ խնդիրը այնպես լուծվի, որ այդ տղան դրսում լինի: Հատուկ կարգեր կան, հատուկ մարդիկ, հատուկ մոտեցումներ, որոնք մտածում են այդ մասին: Մենք էլ ենք ուզում, որ նա ազատվի», - Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց Գ.Սահակյանը: