09:55 , 27 փետրվար, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Չկան անթերի մարդիկ, և հենց այդ պատճառով էլ մենք մշտապես քննադատում ենք կամ լսում ենք քննադատություն մեր իսկ հասցեին:
Ստորև ներկայացված են պարզ խորհուրդներ, որոնց օգնությամբ հնարավոր է համարժեք արձագանքել ցանկացած տեսակի քննադատությանը:
1. Միշտ ասեք «այո». երբ մենք մեր հասցեին լսում ենք քննադատություն, ապա առաջին հերթին, պետք է հաղթահարենք բոլոր էմոցիաները և ընդունենք մեր զրուցակցի՝ իր կարծիքն արտահայտելու իրավունքը: Եթե դուք կարողանաք ընդունել դիմացինի քննադատությունը, դա կնպաստի, որպեսզի երկխոսությունը շարունակվի առողջ մթնոլորտում:
2. Միշտ փորձեք արտահայտել ձեր դիրքոոշումը. միշտ չէ, որ միջավայրի կողմից հնչեցված քննադատությունները համընկում են մեր ընկալումների հետ: Բայց այս դեպքում խոսքը ոչ թե արդարանալու, այլ սեփական դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ արտահայտելու մասին է: Այդ դեպքում դուք հնարավորություն կտաք ձեր զրուցակցին հասկանալ, որ դուք նույնպես փորձում եք տվյալ իրավիճակում ելք փնտրել և որ ամենակարևորն է, այդ երկխոսությունը կշարունակի ընթանալ կառուցողական ճանապարհով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ