21:01 , 27 փետրվար, 2017
Նրանք միշտ վախենում են, որ իրենց սուտը ջրի երես դուրս կգա: Այս վախը նրանց մշտական մտահոգության մեջ է պահում: Հաճախ վախենում են նաև նրանից, որ դիմացինը այլ կերպ կընկալի այն սուտը, որն ինքը հորինում է, և ամեն ինչ դրանից հետո պարզ կդառնա:
Ստախոսները հիմնականում կենտրոնանում են իրենց պատմության մեկ ասպեկտի վրա և անտեսում են պարզագույն, հիմնական դրույթները:
Քանի որ նրանք հատուկ նպատակով կեղծ դեպքերի հաջորդականություն և կերպարներ են ստեղծում, հաճախ կարիք են ունենում հարմարվելու իրենց իսկ ստեղծած նորություններին: Հարցեր տվեք և ուշադրություն դարձրեք բոլոր մանրամասնություններին՝ դրանց ճշմարտացիությունը պարզելու համար:
Նրանք նյարդային իրադրության մեջ են գտնվում և փորձում են շեղել մարդկանց՝ իրենց ստերի մեջ «խորանալու» մտքից: Իսկ լռությունը, որը հաճախ հարկադրաբար պահպանում են, լի է լինում դիմացինի կողմից ենթադրյալ վճիռների սպասումով:
Երբ ստախոսը մի թեմա է բացում, որը հորինված է նրա կողմից, նա երկար չի կանգնում այդ թեմայի վրա, քանի որ խուսափում է դիմացինի ուշադրությունը դրա վրա կենտրոնացնելուց: Նրանք հաճախ փոխում են թեման՝ իրավիճակն իրենց ձեռքերում պահելու համար:
Նրանք հաճախ մեղավոր են զգում իրենց ստերի համար: Դրա համար հաճախ պաշտպանական ռեակցիա են կիրառում՝ դիմացինի մոտ արդարանալու համար:
Դժվար է ստել այն մարդուն, որի աչքերի մեջ ես նայում խոսելու պահին: Անընդհատ շարժվող հայացքը անազնվության նշան է: Անհանգիստ վարքագիծն ու շարժուձևը նույնպես խոսում են այն մասին, որ դիմացինդ ինչ-որ բան է թաքցնում: