05:49 , 27 փետրվար, 2017Operativ.am-ը գրում է․
Բեռլինում ընթացքող տեխնոլոգիական «Mobile World Congress» ցուցահանդեսին «Samsung» ընկերությունը ներկայացրել է մի շարք նոր սարքավորումներ՝ «Galaxy Tab S3»-ը, «Galaxy Book»-ը և վիրտուալ իրականության ակնոցներ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Galaxy Tab S3» պլանշետն աշխատում է «OC Android» կառավարմամբ:
Պլանշետներն օգտագործում են «Samsung Flow» տեխնոլոգիան, որը թույլ կտա անլար ռեժիմով իրար կապել համապատասխան սարքավորումները:
Մամուլի ասուլիսի ժամանակ նաև հրապարակվել է նոր «Samsung Galaxy S8» սմարթֆոնի ներկայացման օրը՝ 2017 թվականի մարտի 29: