«Իքս ֆակտոր» նախագիծը «փչացրեց» սիրված երգիչ Էրիկին


04:52 , 27 փետրվար, 2017
«Իքս ֆակտոր» նախագիծը «փչացրեց» սիրված երգիչ Էրիկին։
Անկեղծ եմ ասում, հայ հայտնիները նմանատիպ հզոր նախագծերի հայկական տարբերակներին մասնակցում են փիառի, անվան ու էլ ավելի հայտնի դառնալու համաար, իսկ Էրիկի համար լիովին հակառակ էֆեկտը եղավ. սիրված, հաճելի, բարի ու շատ լավ երգերով Էրիկն էլ գոյություն չունի, գոյություն ունի մի երգիչ, ով սեփական կարծիքը չունի, ով կարա անարդար ու ծանոթի միջոցով մարդ առաջ քցի, ում արդար դատող հասարակությունը հեռացրեց հետագա պայքարից։
Անկեղծ, ափսոս էր էդ բարի համբավը, չարժեր նույնիսկ էն աշխատավարձը, որ ինքը ստանալու ա նման վատ համբավ «վաստակելու» համար։ 
Ստե են ասել. «Ափսոս տղա էր»... Հուսանք՝ գոնե էն լավ երգերը մեկ-մեկ մեզ կհիշացնի մինչև «Իքս ֆակտոր» նախագծը սկսելու Էրիկին։