Վերջին օրերին սահմանի լարվածության առնչությամբ մի քանի բան


19:45 , 26 փետրվար, 2017

Картинки по запросу առաջնագիծՎերջին օրերին սահմանի լարվածության առնչությամբ մի քանի բան ասեմ.

Պաթոսահայերին հորդորում եմ ֆեյսբուքյան կամավորագրումներով չզբաղվել, եթե հարկ լինի մոբ պլանով բոլորիդ տեղն էլ լավ գիտեն, բայց այս պահին բանակը իր գործը կատարյալ անում է:

Մի՛ տարածեք հակառակորդի կեղծ լուրերն ու տեսանյութերը ու դրանց մասով էլ մի զանգահարեք դիրքեր բարեկամներին, ընկերներին, ծանոթ, խնամի, բաջանաղ, փեսա, աներձագներին, որովհետև դրանով խանգարում եք տղերքին։

Բոլոր դեպքում հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին` nkrmil.am, և Արծրուն Հովհաննիսյանի, Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան հաշիվներին։