Սինգապուրի վարչապետի կինը $15 արժողությամբ պայուսակ է կրում և դրա համար շատ լավ պատճառ ունի


20:30 , 26 փետրվար, 2017

Հայտնի բան է, որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք սովորաբար շատ թանկարժեք հագուստ և աքսեսուարներ են կրում` հնարավորինս գեղեցիկ և էլեգանտ տեսք ունենալու համար։ Սակայն Սինգապուրի վարչապետի կինը` Հո Չինգը, այլ կարծիք ունի նշվածի վերաբերյալ։ Սպիտակ տուն այցելության ժամանակ նա կրում էր $15 արժողությամբ պայուսակ, որը զարդարված է դինոզավրերի ուրվագծերով։

Տարօրինակ չէ, որ նրա այդ որոշումից հետո վերոնշված պայուսակների պահանջարկը շատ արագ աճեց։ Սակայն իրականում, դա այդքան էլ սովորական պայուսակ չէ։ Այդ պայուսակը պատրաստել էր Սինգապուրի առաջին աուտիստական դպրոցի աշակերտներից մեկը, ով փոքր տարիքից տարված է դինոզավրերով։

Իր ընտրությամբ Հո Չինգը սատարում է աուտիստական դպրոցների սաներին, որոնց բարօրության համար էլ ծախսվում է այդ պայուսակների և այլ իրերի վաճառքից ստացված եկամուտը։ Այս քայլով Հո Չինգը ևս մեկ անգամ հիշեցրել է մարդկանց, որ դեռևս կա բարություն։