16:51 , 26 փետրվար, 2017
168.am-ը գրում է.
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ալիևը շնորհավորել է Էրդողանի ծննդյան օրը, նրան հաջողություն ու առողջություն մաղթել:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել:
Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը վստահություն են հայտնել, որ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև այսուհետ ևս զարգանալու են: