12:11 , 15 մարտ, 2013![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը նամակ է գրել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարթենսին: Դիմելով նրան՝ Սաֆարյանը գրել է. «...ԵԺԿ սեփական արժեքների ու չափանիշների համապատասխան վերանայել գործող նախագահին շնորհավորելու ձեր որոշումը: ...Եթե ձեր նախագահական որոշումը...դառնա...ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը...»:
Հիմա պատկերացնո՞ւմ եք, ամբողջ ԵԺԿ-ն Մարթենսի գլխավորությամբ սգի մեջ է, խառնվել են իրար, չգիտեն՝ ինչ անեն, իրենք ինչպե՞ս կգոյատեւեն առանց «Ժառանգության», առանց Րաֆֆու Ստյոպի, առանց Զարուհի Դը Փոստանջյանի... Առանց իրենց էլ ի՞նչ կյանք, ի՞նչ ազնվություն ու արդարություն, եվրոպական արժեքների պահպանում...
ԵԺԿ-ն հիմա արտակարգ նիստ է անցկացնում, ստիպված քննարկում են, թե ինչպես դուրս գան այս ֆորսմաժորային իրավիճակից: Դիմե՞ն, թե՞ չդիմեն ծայրահեղ քայլերի, նստացույց-հացադուլ անե՞ն, թե՞ ոչ, որպեսզի «Ժառանգությունը» չլքի իրենց...
Բայց ասում են՝ ԲՀԿ-ն անհամբեր սպասում է իրավիճակի հետագա զարգացմանը, սպասելիքներ ունի...