11:46 , 15 մարտ, 2013
Առաջին անգամ քնի միջազգային օրը նշվել է 2008թ. մարտի 14-ին, այն համարվել է քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր, իսկ հիմա այն նշվում է մարտի 15-ին: Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է։ Օրվա մեջ պետք է քնել 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում:
Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի վիճակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում՝ ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։ Եթե մարդը մշտապես քունը չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը: Այն մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ճաշից հետո մեկ ժամ քնելու, ավելի պակաս հավանականությամբ են սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունենում: Ցերեկային քունն օգտակար է նաև ուղեղի աշխատանքի համար: Այն ունակ է ջնջել կարճատև հիշողությունը, որն էլ հնարավորություն է տալիս ավելի շատ բան հիշել:
«Առավոտ»