Ներդրումային գրոհ. 840 մլն-ի ծրագիր 2017-ին


12:31 , 25 փետրվար, 2017

Տնտեսությունը աշխուժացնելու նպատակով գործադիր մարմինը տևական ժամանակ է, ինչ իրականացնում է ներդրումային ծրագրերի հավաքագարում: Այս պահի դրությամբ
հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր՝ շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:

Ակնկալվում է, որ այս տարի կիրականացվի 840 մլն դոլարի ծրագիր, որից 20-30 տոկոսը ֆինանսավորվելու է պետական և համայնքային բյուջեներից: Հավաքագրված ծրագրերը չունեն մեկ ուղվածություն, բազմաոլորտ են և լուծում են մի շարք հարցեր թե՛ կարճաժամկետում և թե՛ երկարաժամկետում:

Դրան զուգահեռ՝ ներդրում կատարող ընկերություններին տրվող հարկային արտոնությունները լրացուցիչ խթան կարող են հանդիսանալ տնտեսության աշխուժացման համար: