Օրվա առակը


11:22 , 15 մարտ, 2013

Օրգանները բողոքեցին, որ ստամոքսը ոչինչ չի անում, իսկ իրենք ստիպված են աշխատել նրա համար: Ուստի որոշեցին, որ ձեռքերը հաց չեն տանի, բերանը չի բացվի, ատամները չեն ծամի…
Մի քանի ժամ հետո հասկացան, որ իրենք թուլանում են ու նվաղում:
Անհնար է օգնելով ուրիշին չօգնել ինքդ քեզ: