Իրանի ԱԳ նախարար. Թուրքիան անշնորհակալ հարևան է


23:59 , 24 փետրվար, 2017
Panorama.am-ը գրում է.
 Թուրքիան վատ հիշողություն ունեցող և անշնորհակալ հարևան է,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
 Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի օրերս հնչեցրած հակաիրանական հայտարարություններին, մասնավորապես ասել է. «Դուք տեսեք, թե Թուրքիան, որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, ընկերները կարծես թե վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչև լույս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) և վատ հիշողություն ունեն, և անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, որոնք ընկերակցում են նրանց»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: