Պայքարի իմիտացիան ավելի վատ է, քան թե ընդհանրապես չպայքարելը


10:51 , 15 մարտ, 2013

Մի փոքր ճշմարտացի սադրանք անեմ:
Ժող ջան, եկեք մի բան մեզ համար ֆիքսենք ու անցնենք առաջ. սա պայքար ա, եթե մենք չենք ճանաչում ընտրությունների արդյունքները, ասում ենք, որ իշխում է քրեաօլիգարխիկ ռեժիմը, ուրեմն պարզ տրամաբանությամբ սրանից պետք է հետևի, որ անհրաժեշտ է ցուցաբերել անհնազանդություն, առավել ևս անօրինական որոշումների նկատմամբ, թե չէ անհրաժեշտ է վրան տեղադրել, բայց դե որ ոստիկանությունը չի թույլատրում, մենք չենք տեղադրի, ոստիկանությունը արգելում է նախատեսված վայրում ակցիա անցկացնել, ուրեմն ես թեթև նեղանում եմ ոստիկանությունից ու հետ եմ քաշվում, ոստիկանությունը ինձ անօրինաբար հեռացնում է ակցիայի վայրից, ես հեռանում եմ «մենք ենք այս երկրի տերը» կոչերի ներքո: 


Հ.Գ. Ոնց որ իմ լավ ընկերներից մեկն է ասում` պայքարի իմիտացիան ավելի վատ է, քան թե ընդհանրապես չպայքարելը: