10:41 , 15 մարտ, 2013
Պարզվում է, որ այն ժամանակահատվածում, երբ հանրապետությունում կենսական կարևոր պրեպարատը սպառվել էր, լավ հնարք էին գտել «խելոքները»՝ դնելով ինսուլինի ձեռք բերման գործընթացը հիվանդանոցների գլխավոր բժիշկների վրա՝ նրանց իսկ սեփական միջոցների հաշվին: Գլխավորները պարտադրված լրացնում էին այդ բացը՝ համահանրապետական խայտառակությունից և պայթյունից փրկելու համար մեր ՀՀ Առողջապահության նախարարությունը...
Իսկ այսօր էլ, երբ ասում են, թե խնդիրը լուծված է, իրականում այդպես չէ, և երկու տեսակի ինսուլինի փոխարեն ձեռք է բերված միայն մեկը, չնայած այն բանի, որ հատկապես երեխաները, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, օգտվում են երկուսից էլ...
Հարց. Ինչո՞ւ է ինսուլինը դրվել գլխավոր բժիշկների վզին, եթե պետբյուջեով նախատեսված գումարն ամբողջովին բավարարում է անհրաժեշտ քանակի պրեպարատի ձեռք բերմանը, և ի՞նչ է արել նախարարությունը այդ գումարը: