Թուրքական զինուժին վերջապես հաջողվեց ազատագրել Բաբ քաղաքը


15:35 , 24 փետրվար, 2017
Похожее изображениеԸստ տարածվող տեղեկությունների՝ թուրքական զինուժին ու նրանց կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերին վերջապես հաջողվեց ազատագրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ալ-Բաբ քաղաքը:
Փաստորեն՝ Թուրքիայից 103 օր պահանջվեց (ալ-Բաբի ազատագրման ռազմգործողությունները սկսվել էին դեռևս անցած տարվա նոյեմբերի 13-ին), որ Իսլամական պետությունից նվաճեն այդ ստրատեգիական կարևոր դիրք ունեցող քաղաքը՝ տալով բազմաթիվ զոհեր ու կորցնելով մեծ քանակի զինտեխնիկա: