Ներդրումային դաշտը խթանելու համար շատ կարևոր է աջակցել տնտեսվարողներին թե՛ սպառման շուկաների հայթայթման, և թե՛ հարկային արտոնությունների տեսքով: Գործադիր մարմինը որոշում է կայացրել հարկային արտոնություններ տրամադրել արևային պանելների արտադրությամբ զբաղվող ընկերությանը:
Արտոնությունների շրջանակներում ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Այս աջակցությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: