Ո՞նց կարելի է առաջարկել Երևանում կառուցել 90 մլն դոլարանոց մոլլ կամ 750 մլն դոլարանոց հիվանդանոց


13:20 , 24 փետրվար, 2017
Image may contain: 1 personՏնտեսական զարգացման նախարարությունը նախաձեռնել է ներդրումային նախագծերի ներկայացում օտարերկրյա ներդրողների համար: Առաջարկների մեծ մասը ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է, ինչն ավելի է մեծացնելու Հայաստանի նկատմամբ անվստահությունը:
Ո՞նց կարելի է առաջարկել Երևանում կառուցել 90 մլն դոլարանոց մոլլ կամ 750 մլն դոլարանոց հիվանդանոց:
Վստահության այսպիսի ճգնաժամի պայմաններում, երբ տարեկան ամբողջ ներդրումների ծավալները չի անցնում 200 մլն դոլարը, նման նախաձեռնությունը ընդամենը շարունակում է ավելացնել պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը: