23:24 , 24 փետրվար, 2017
Armsport.am-ը գրում է.
Մինո Ռայոլան՝ «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալը, մեկնաբանել է ֆուտբոլիստի հերթական որակազրկումը Ֆրանսիայի առաջնությունում՝ այս անգամ մրցավարին վիրավորելու համար.
«Ես մտածել եմ, թե ինչպես պետք է վարվել. պետք է կտրել նրա լեզուն:
Ֆուտբոլ խաղալու համար լեզու պետք չէ:
Իսկ եթե լուրջ, Մարիոն գիտակցում է, որ մեծ սխալ է թույլ տվել և նրան արդարացում չկա: Նա վշտացած է, որ թիմին վատ վիճակի մեջ դրեց, և գիտի, որ պետք է ուղղվի»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում «RMC»-ը: