11:45 , 24 փետրվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 23-ին, Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։