02:53 , 24 փետրվար, 2017
Operativ.am-ը գրում է․
Գերմանիայի դատախազությունը հայտնել է, որ Նորտհայմ քաղաքում ահաբեկչի տանը պայթուցիկի պատրաստման համար նախատեսված քիմիկատներ են հայտնաբերվել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Գերմանիայում ձերբակալված 26-ամյա ահաբեկիչը խոստովանել է, որ պատրաստվում էր ոստիկաններին ներքաշել ծուղակի մեջ և պայթեցնել նրանց ինքնաշեն պայթուցիկով:»,- հայտնել են Գերմանիայի դատախազությունից:
Ոստիկանության տվյալներով` ահաբեկիչը հադիսանում է սալաֆիտների` ուլտրաիսլամիստական շարժման խմբի ակտիվ անդամներից մեկը: