72-ամյա Ալ Պաչինոն ներկայացրել է իր նոր ընկերուհուն :)


22:38 , 14 մարտ, 2013

Հոլիվուդյան կինոյի աստղ Ալ Պաչինոն շարունակում է վայելել կյանքը: 72-ամյա դերասանը ներկայացրել է իր նոր ընկերուհուն՝ 33-ամյա Լուսիա Սոլային: 

 Զույգը միասին ներկայացել է «Ֆիլ Սպեկտոր» ֆիլմի առաջնախաղին: Ամբողջ ընթացքում նրանք չեն հեռացել միմյանցից և ձեռք ձեռքի տված վայելել են երեկոն: Դե իսկ լուսանկարիչները չեն զլացել ֆիքսել զույգին:)

Նշենք, որ «Ֆիլ Սպեկտոր» ֆիլմի պաշտոնական թողարկումը նախատեսվում է մարտի 24-ին: