Անաստասիա Վոլոչկովան և Նիկոլայ Բասկովը հարսանեկան իրավիճակներում :)


22:15 , 14 մարտ, 2013

Անաստասիա Վոլոչկովայի և  Նիկոլայ Բասկովի սիրախաղի մասին esyes.am-ն առիթ ունեցել է պատմելու իր ընթերցողներին: Ինչպես գիտեք, արտիստները չեն մեկնաբանում իրենց անձնական կյանքին վերաբերող այս լուրերը, թեև ժամանակ առ ժամանակ դրանք թեժացնելու առիթներ տալիս են:

 Օրերս Վոլոչկավան Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որում ինքն ու Բասկովը հարսանեկան հագուստով են: Շատերն են շտապել շնորհավորել զույգին ամուսնության առիթով, սակայն պարզվել է` լուսանկարն արվել է «2 աստղ» նախագծի նկարահանումների ժամանակ:

Նշենք, որ այս զույգի սիրախաղի՝ PR քայլ լինելու մասին ռուսական մամուլում մեկ անգամ չէ, որ հրապարակումներ են հայտնվել: