19:15 , 23 փետրվար, 2017Դուք հավանաբար համացանցում կարդացել եք տարբեր սարսափելի դեպքերի մասին՝ կապված անմիջապես թիթեղյա տարաներից հյութ ըմպելու հետ: Օրինակ՝ ամբողջ ընտանիքը մահացել է լեպտոսպիրոզից (վարակիչ դեղնախտ), քանի որ հենց թիթեղյա տարաներից էր հյութ ըմպում:
BlogNews-ը որոշել է բացահայտել՝ որոնք են թիթեղյա տարայից հյութ ըմպելու իրական ռիսկերը:
Եկեք անկեղծ խոստովանենք, որ բոլորս էլ գոնե մեկ անգամ ըմպել ենք հյութ թիթեղյա տարայից: Եվ դա ավելի քան բնական է՝ հաշվի առնելով կյանքի խելահեղ ռիթմը և դրսում ավելի երկար ժամանակ անցկացնելը: Մեզնից քչերն են խմելուց առաջ տարան մաքրում անձեռոցիկով: Բայց արդյո՞ք դա բավական է: Եկեք պարզենք:

Բոլոր թիթեղյա տարաները լքում են գործարանը պլաստիկից տոպրակների մեջ, որոնք դրանք պահպանում են փոշուց և կեղտից: Եվ ահա այդպես էլ դրանք հայտնվում են խանութներում:
Հայտնվելով խանութների դարակներին՝ թիթեղյա տարաների վրա փոշու շերտ է կուտակվում, այսպիսով՝ տարան մաքրելը լավ միտք է: Սակայն իրականում անհնար է, որ այդ տարաներն այն աստիճանի կեղտոտվեն, որ ախտահանելու կարիք լինի:
