14:42 , 23 փետրվար, 2017
Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
«Եթե դա տեղի ունենար մի քանի այլ խաղացողների հետ, ապա դուք կանիծեիք այդ որոշումը, և Մխիթարյանը հիանալի էր վերջին շաբաթներին, սակայն ինձ սխալ չհասկանաք, նրա պարագայում կան այլընտրանքներ:
Եթե Իբրահիմովիչը վնասվածք ստանար, ապա կմտածեիք. «Օհ, ոչ»: Եթե նա շարքից դուրս մնար մի քանի շաբաթով, կմտածեիք, որ հնարավոր կլիներ խուսափել դրանից:
Սակայն կան Ռեշֆորդը, Մարսիալը, բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ, ուստի Մխիթարյանի վնասվածքը հիասթափեցնող է, սակայն ոչ ճակատագրական այս շրջանում: Կազմում կան բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստներ»,- Օուենի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը: