Ամուսնացած էր ու մեկ տարեկան աղջիկ ուներ. մահացած զինծառայողը կոչումով կապիտան էր (Photo)


12:26 , 23 փետրվար, 2017

 Ամուսնացած էր ու մեկ տարեկան աղջիկ ուներ. մահացած զինծառայողը կոչումով կապիտան էր (լուսանկարներ)Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ այսօր սահմանին զինծառայող է զոհվել դեռևս չպարզված հանգամանքներում` պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը նշեց, որ Խուդինյանը պայմանագրային զինծառայող էր, կոչումով` կապիտան:

«Ամուսնացած էր, մի տարեկան աղջիկ ուներ: Նա ընտանիքով վաղուց տեղափոխվել էր Վանաձոր և այնտեղ էր ապրում»,- ասաց գյուղապետը: 

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ հայտնեց, որ արդեն 6-7 տարի է, ինչ Խուդինյանները տեղափոխվել են Վանաձոր: «Ինքը կապիտան էր, հայրը ոստիկանական համակարգում է աշխատում: Աշխատող-ապրող ընտանիք է»,- ասաց նա: