Տեղ թողնենք ապրիլի 2-ից միասին աշխատելու և պարզապես շփվելու համար


11:57 , 23 փետրվար, 2017

Մոտենում է քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ի մի են բերում իրենց ասելիքն ու անելիքը։

Հրաշալի կլինի, եթե նոր Սահմանադրության և նոր խորհրդարանի առիթով փորձենք բոլորս միասին ձևավորել նաև նոր քաղաքական մշակույթ` առանց ընդդիմախոսներին սևացնելու, պիտակավորելու, վիրավորելու և փուռը տալու։

Տեղ թողնենք ապրիլի 2-ից միևնույն գործին լծվելու, միասին աշխատելու և պարզապես բարեկիրթ և շիտակ շփվելու համար։

No automatic alt text available.